Կարծիք

29.11.2022 09:19


Ինչո՞ւ Աննա-Էրատոն համերգին չէր տարել հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին

Ինչո՞ւ Աննա-Էրատոն համերգին չէր տարել հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին

Աննա-Էրատոն 44-օրյա պատերազմում զոհված 2 զինվորների մայրերի հետ գնացել էր բարեգործական համերգի և իրեն բնորոշ ոճով երկրա-բարակ գրառում էր արել...։

Աննա-Էրատո՛, նախ, ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնելու կամ ինչ-որ բանում մեղադրելու համար, լավ կլինի հիշես, թե ո՛վ սանձազերծեց և ու՛մ պատճառով տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, ինչպե՛ս է այդ անձն իրեն պահում կամ ընդհանրապես ե՛րբ է հիշում իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի հազարավոր զոհերին...։

Աննա-Էրատո՛, այդ անձն էժանագին ֆոտոսեսիաներ անելու համար պատրաստ է իր կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատներին ասֆալտին փռել և նսեմացնել նույնիսկ Եռաբլուրում...։

Երկրորդը, քո ամուսնուն սատարող կեղծարարներին, ստախոսներին և մանիպուլյատորներին չդավաճանելով ինչու՞ այդ համերգին հետդ չէիր տարել այն խուլիգան խաբեբա ծերուկին՝ ու՛մ բեմ էիք բարձրացրել 2018 թ-ին և ամենավերջին ստորի նման հանրությանը ներկայացնում էիք որպես 2016 թ-ի ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ...:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը