Լրահոս

20.09.2011 16:13


Եմենի մայրաքաղաքում ընդդիմադիրների ճամբարի վրա հրթիռ է արձակվել

Եմենի մայրաքաղաքում ընդդիմադիրների ճամբարի վրա հրթիռ է արձակվել

Եմենի մայրաքաղաք Սանայում  նոր զինված բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և գործող նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի կողմնակիցների միջև։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։

Հրաձգությունը քաղաքում սկսվել է վաղ առավոտյան։ Կառավարական զորքերի կողմից արձակված երկու հրթիռները պայթել են ընդդիմադիրների ճամբարի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 5 մարդ։

Ընդդիմության և կառավարության կողմնակիցների միջև զինված պայքարը ընթանում է սեպտեմբերի 16-ից սկսած։ Այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 50 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը