Լրահոս

20.09.2011 15:39


Լ. Ալավերդյանն ու Լ. Գալստյանը դեմ են անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին ռուս սահմանապահների մասնակցությանը

Լ. Ալավերդյանն ու Լ. Գալստյանը դեմ են անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին ռուս սահմանապահների մասնակցությանը

ԱԺ «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներ Լարիսա Ալավերդյանն ու Լիլիթ Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել են անկախության 20–ամյակին նվիրված տոնակատարություններին ՀՀ առաջին և երկրորդ նախագահների չմասնակցելու հանգամանքին։

Լ. Ալավերդյանի խոսքերով՝ ինքը չի ընդունում պատմական տոներից խռովելը։

–Նրանք սիրում են անկախության մեջ իրենց, այլ ոչ՝ թե անկախությունն իրենց մեջ,–նկատել է բանախոսը։

Լ. Գալստյանն էլ նշել է, որ ՀՀ 20-ամյա պատմությունը միմյանց չհանդուրժելու, չսիրելու, իրար հետ չլինելու, հակամարտությունների ու զավթումների միջավայր է եղել.

–Միշտ զարմանում եմ՝ այսքան ատելություն ու հակակրանք մեր մեջ որտեղի՞ց, բայց քաղաքական այս մշակույթի մեջ սա բացատրելի է: Սա խոսում է քաղաքական մտածողության որակի մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին նաև ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությանը, երկու բանախոսներն էլ դրան դեմ են արտահայտվել։

Այս խորագրի վերջին նյութերը