Լրահոս

20.09.2011 15:12


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ութ տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության խորացման ուղղությամբ:

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն և Կանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհավորել են անկախության 20-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի պաշտպանության պատասխանատու գործում:

Այս խորագրի վերջին նյութերը