Լրահոս

20.09.2011 14:13


Զորահանդեսը սկսվելու է 11։00–ին, իսկ հետո՝ մի շարք միջոցառումներ

Զորահանդեսը սկսվելու է 11։00–ին, իսկ հետո՝ մի շարք միջոցառումներ

ՀՀ անկախության 20–ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21–ին մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու։ Մասնավորապես, սեպտեմբերի 21–ին՝ ժամը 10։30-12։30–ը, Հանրապետության հրապարակում (մուտքը՝ Աբովյան  և Նալբանդյան փողոցներից) նախանշված է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդես։ Ժամը 13։00-14։15–ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կատարվելու է Հանրապետական մաղթանք։ Ժամը 13։00-01:00–ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ մանկական երգիչների և ռոք խմբերի մասնակցությամբ: Համերգը կեզրափակվի դիսկոտեկով և հրավառությամբ: 13։00-22:00–ն Հյուսիսային պողոտայում լինելու են ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություն, բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ։ 13։00-20:00–ն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ջազ համերգ է լինելու։ 13։00-20:00–ն Կիրովի այգում մարզական միջոցառումներ են լինելու։ 17։00-20:00–ին Կարապի լճում կազմակերպվելու են վինտսերֆինգի ցուցադրական մրցումներ, ժամը 15։00–ին  Մոսկվային տան դիմացից «Անկախության հաղթուղի»՝ հեծանվավազք, 15։30–ից էլ Ռուսաստանի հրապարակից դեպի Մատենադարան՝ 2793 մետր վազք (Երևանն այս տարի այդքան տարեկան է դառնում)։ 16։00-18։00–ին Մոսկովյան պուրակում (Իսահակյան 28) հեղինակային երգեր են կատարվելու, իսկ 16։00-20։00–ն Հյուսիսային պողոտայում՝ ավանդական կոխի ցուցադրական ելույթներ են լինելու։ Ի թիվս այլ միջոցառումների՝  Հանրապետության և Ազատության հրապարակներում, Երևանի վարչական շրջաններում և ՀՀ մարզկենտրոններում 22։30-ից էլ լինելու է տոնական հրավառություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը