Ալիևը Երևանի և Անկարայի երկխոսությունը կապել է հայ-ադրբեջանական կարգավորման հետ
Պաշտոնական Բաքուն հանդես է գալիս այն բանի օգտին, որ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Միջին միջանցքի երկայնքով. Աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային խորհրդաժողովում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն, եթե կարգավորվեն Երևանի և Բաքվի հարաբերությունները:
Ալիևի խոսքով՝ այժմ Երևանի հռետորաբանության մեջ «փոփոխություններ են նկատվում»։
«Այժմ նրանք ասում են, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք էլ ասում ենք, որ աջակցում ենք դրան։ Մենք ցանկանում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռ ընթանան՝ խոսքը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին է»,–ասել է նա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am