«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձը ՀՀ հռչակման 20-ամյակի կապակցությամբ
«Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ողջ հայությանը` Անկախության տոնի կապակցությամբ:
Դժվար էր անկախության ճանապարհը, վճարված գինը` շատ թանկ. դա նախեւառաջ հազարավոր հայ հերոսների կյանքն էր, ովքեր ընկան հանուն Արցախի ազատագրման եւ հանուն Հայաստանի ինքնիշխանության: Հայաստանի անկախության համար պայքարը յուրաքանչյուր հայի պատվի ու պատասխանատվության գործն էր: Ամեն ոք իր տեղում` դաժանագույն պայմաններում, մաքառում էր ռազմաճակատում ընդհանուր հաղթանակն ապահովելու համար: Արցախյան հերոսամարտին համընթաց` մենք ստիպված էինք հաղթահարել աղետալի երկրաշարժի հետեւանքները, թուրք-ադրբեջանական շրջափակման հարուցած ծանր իրավիճակը, վերջապես` ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված տնտեսական ճգնաժամը: Այն դժնի օրերին մեր կողքին էր ողջ աշխարհի հայությունը, ում նյութական, բարոյական եւ քաղաքական աջակցությունը մեծ դեր խաղաց Անկախության պաշտպանման գործում, իսկ մեր հայրենակիցներից շատերը մաս կազմեցին համազգային հաղթանակի կերտմանը:
Մենք չպետք է նաեւ մոռանանք այն բարեկամ երկրների քաղաքական աջակցությունն ու հսկայական ֆինանսական օգնությունը, առանց որի մեզանից կպահանջվեին շատ ավելի մեծ զոհողություններ:
Առաջին եւ Երկրորդ հանրապետություններից տնտեսական, գիտակրթական ու մշակութային հարուստ ժառանգություն ստացած, 21-րդ դարի նախաշեմին հիմնադրված եւ ազատագրական պատերազմում հաղթանակած Երրորդ հանրապետությունը գոյության 20 տարիների ավարտին պետք է դարձած լիներ հայոց երազանքների մարմնավորումը, հազարամյակների ընթացքում երբեւէ գոյություն ունեցած հայկական պետականությունների դափնեպսակը:
Ցավոք սրտի, այդպես չէ. նորանկախ Հայաստանը տակավին տառապում է անարդարությունների, անօրինությունների եւ անազատության ախտից: Մնում է հուսալ, որ անցած երկու տասնամյակների բոլոր իշխանությունների անխոհեմ, երբեմն էլ` նեղ անձնական շահադիտությունները սպասարկող քաղաքականության փոխարեն, ի վերջո, կունենանք ազգային-պետական մտածողություն, արդյունավետ կառավարում եւ ճիշտ ռազմավարություն, որոնք Հանրապետության հիմնադիր հանդիսացող բոլոր սոցիալական խավերին, բոլոր քաղաքացիներին կբերեն ապահով ու բարօր ապագա, եւ հայն այլեւս իրեն օտար չի զգա սեփական հայրենիքում, անվերադարձ չի հեռանա այլ երկրներ:
Եվ դրան հասնելու ենք բոլորս միասին` ուժերի մեկտեղմամբ, նոր քաղաքական այլընտրանք առաջարկելով եւ Հանրապետության հիմնադիր քաղաքացիների երազանքների պետությունը կերտելու հանձնառությամբ: Հանո՛ւն Ազատության, հանո՛ւն Քաղաքացու, հանո՛ւն Հայաստանի Հանրապետության:

«Ժառանգություն» կուսակցություն