Տիգրան Կարապետյան. «Անկախությանը զուգահեռ պետք է լինեն ժողովրդավարություն, կանոնավոր և նորմալ ապրուստ, որոնք չկան»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն անդրադարձել է ՀՀ անկախության 20–ամյակին և նշել, որ մենք երբևէ անկախ չենք եղել։
–Հայաստանը երբևէ անկախ չի եղել, որովհետև Ռուսաստանի ազդեցությունը մեծ է եղել, իսկ վերջերս էլ և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ–ի ազդեցությունն է մեծ։ Խնդիրն այն է, որ այսօր մենք չենք կարող ընդունել այն ֆորմատով անկախության տոնը, որը կատարվում է, որովհետև անկախությանը զուգահեռ պետք է լինի ժողովրդավարություն, որը չկա, պետք է լինի հայի կանոնավոր և նորմալ ապրուստ, որը չկա, և մենք տեսնում ենք, որ նորից նույնն է կատարվում՝ շքանշաններ են շնորհվում այն մարդկանց, ովքեր մենաշնորհ ունեն, օլիգարխ են, ովքեր այսօր չեն նպաստում ժողովրդավարությանը,–ասել է նա։
Ըստ Տիգրան Կարապետյանի՝ մեզ մոտ ամեն ինչ արվում է դրսի աչքին թոզ փչելու համար։
–Այն, ինչ արվում է դրսի համար, ճոխ է՝ «Բազե», սպորտային միջոցառումներ, նույնիսկ զորահանդեսը ֆիկտիվ է և դրսի աչքին թոզ փչելու համար է,–ասել է նա։
Հարցին՝ արցախյան հաղթանակը կարելի՞ է համարել անկախության ձեռքբերումներից, Տիգրան Կարապետյանը պատասխանել է՝ այո՛, այն ձեռքբերում է, սակայն Արցախն այսօր պետք է ոչ թե Ադրբեջանից կարգավիճակ մուրա, այլ արժեվորի իր անկախությունն ու ձեռքբերումները։

7or.am