Կարծիք

25.11.2022 11:44


Հայաստանի անվտանգության ալֆան և օմեգան

Հայաստանի անվտանգության ալֆան և օմեգան

Հայաստանի կառավարության, խորհրդարանական մեծամասնության, դատաիրավական համակարգի որոշ անդամների, «քաղակԾիվիստների» գործունեությունն ամեն ինչ ասում է։ Այնպես որ, ԱԱԾ արխիվները ոչնչացնեն, չոչնչացնեն, դրանից բան չի փոխվելու։ Բոլորի արածներս աչքներիս առաջ են։

Մեր թշնամիներն ուզում են՝

–Հայաստանը թուլացնել ու ներսից պառակտել՝ հետագայում ոչնչացնելու նպատակով,

– Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում (այս դեպքում ռուս խաղաղապահների «հարցերն» ավտոմատ կլուծվեն),

– հայ–ռուսական հարաբերությունների վատացում՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի վերացմամբ,

– մեր տարածաշրջանում ռուսական գործոնը փոխարինել թուրքականով։

Այս բոլոր ուղղություններով Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «քաղակԾիվիստները», որոնք Ադրբեջանի հաղթանակը ողջունող Ուկրաինայի դրոշներով հավաք են անում Երևանի կենտրոնում, ջանք ու եռանդ չեն խնայում։

Ուկրաինայի դրոշ ծածանողներին կես քայլ է մնում, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով Երևանի փողոցներ դուրս գան։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում է հակառուսական (իրականում՝ թուրքամետ) գործունեություն իրականացնող մարգինալների հետ և խրախուսում Հայաստանում հակառուսական հիստերիան՝ երբեմն թաքնվելով «Հավաստի աղբյուրի» անվան տակ։

Այնպես որ, ԱԱԾ արխիվները վաղուց են գաղտնազերծվել։ Գործակալները բացահայտ են աշխատում ու հայտնի անեկդոտի հերոս «Շպիոն Օնոյի» կարգավիճակում են։ Ալֆայից մինչև օմեգա ամեն ինչ տեսանելի է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը