Ա. Ադիբեկյան. «ՀՀՇ-ի պատգամավորների 40%–ը դեմ է եղել ԽՍՀՄ-ից դուրս գալուն»
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ 1991թ. անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 40 տոկոսը, իսկ բնակչության 60 տոկոսը դեմ է եղել ՀՀ անկախությանը։ Նա նշել է նաև, որ ՀՀՇ-ի պատգամավորների 40 տոկոսն էլ է դեմ եղել ԽՍՀՄ-ից դուրս գալուն, որովհետև մեր արդյունաբերության 40 տոկոսը հանվում էր միութենական շուկա։
–ՀՀՇ-ի առաջնորդների մեջ չկար ոչ մի ինժեներ, ոչ մի տնտեսագետ, մարդիկ էին, որոնք ռոմանտիկ մթնոլորտով տարված, չէին մտածում, թե մենք ինչ սոցիալական վճար պիտի տայինք այդ անկախության դիմաց: Երկիրը մի օրում աղքատ դարձավ,-ասել է Ադիբեկյանը։

7or.am