Կարծիք

24.11.2022 13:28


Ոստիկանությունը ուժ կիրառելով բերման ա ենթարկել, իսկ հետո դատի ա տվել Եռաբլուրում իրենց երեխաների շիրիմները պաշտպանող ծնողներին

Ոստիկանությունը ուժ կիրառելով բերման ա ենթարկել, իսկ հետո դատի ա տվել Եռաբլուրում իրենց երեխաների շիրիմները պաշտպանող ծնողներին

Ոստիկանությունը ուժ կիրառելով բերման ա ենթարկել, իսկ հետո դատի ա տվել Եռաբլուրում իրենց երեխաների շիրիմները պաշտպանող ծնողներին։

Գուցե սա «չնկատեն» քաղաքացիական հասարակությունը, իրավապաշտպանները, միջազգային կազմակերպությունները։ Ինչպես շատ միջադեպեր «չեն նկատում» նոր Հայաստանում։

Բայց կարևոր ա, որ մենք թույլ չտանք լռեցնել ռեզոնանսը։ Թույլ չտանք մտածել, որ դա ընդունելի ա, նորմալ ա, մարսվող ա։ Որ այդ ծնողների թիկունքին կանգնող չկա ու կարելի ա անցնել բարոյականության կարմիր գծերը։

Ես վստահ եմ, նույնիսկ ամենա ապաքաղաքական ու գլուխը կախ ապրող մարդու համար սա նորմալ չի կարող լինել։ Ու 10 հարցի շուրջ եթե լռել ա, սա էն 11-րդն ա, որի կողքով անտարբեր չի կարելի անցնել։

Որովհետև չկա որևէ արդարացում նման պահվածքի։ Նույնիսկ նրանք, ովքեր արդարացնում են, հոգու խորքում գիտեն, որ չկա էդ արդարացումը։

Եկեք ուղղակի փորձենք թույլ չտալ մեզ վերածել ամորֆ, անտարբեր, առանց բարոյականության ու արժեհամակարգի կենդանիների։ Եկեք փորձենք մարդ լինել ու թույլ չտալ, որ համակարգը իր մսաղացի մեջ առնի մարդկանց, ովքեր ամենաթանկ գինն են վճարել մեր մարդ մնալու շանսի համար։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը