Ամեն տարի Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում մարդիկ պարտավորվում են ոչ բռնության ... և բոլոր ժողովուրդների ու ազգերի միջև ներդաշնակության հաստատմանը:
Խաղաղությունը մեր առաքելությունն է, մեր ամենօրյա որոնումը:
Այս տարվա թեման կենտրոնանում է խաղաղության և ժողովրդավարության այժմեական խնդրին: Ժողովրդավարությունը Միավորված ազգերի կազմակերպության առանցքային արժեքն է: Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների համար: Այն ուղիներ է տրամադրում տարբերությունները վերացնելու համար: Այն հույս է տալիս մեկուսացվածին... իսկ ժողովրդին` իշխանություն: Սակայն ժողովրդավարությունն ինքնըստինքյան չի առաջանում… նրան պետք է գուրգուրել ... և պաշտպանել: Ա
նհրաժեշտ է, որ աշխարհը լսի քո ձայնը…
Հասարակական արդարության և մամուլի ազատության վերաբերյալ…
Մաքուր միջավայրի և կանանց առաջխաղացման վերաբերյալ...
Օրենքի գերակայության և սեփական ապագայի նկատմամբ յուրաքանչյուրի իրավունքի վերաբերյալ…
Այս տարի երիտասարդները հանուն ազատության եղել են սահմանագծում:
Ես ողջունում են ակտիվիստներին և հասարակ մարդկանց ավելի լավ ապագա կառուցելու իրենց քաջության և վճռականության համար: Մենք Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում աշխատելու ենք ընդհանուր նպատակի համար, որպեսզի իրականացնենք մեր ընդհանուր ձգտումը արժանապատվության, անվտանգության և բոլորին հնարավորության ընձեռման համար: Այսօր բոլոր այն մարդկանց օրն է, ովքեր ձգտում են խաղաղության… Մենք ձեզ հետ ենք:
Ուղերձ խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ

ՄԱԿ Գլխավոր քարտուղար