Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևայի ուղերձը` անկախության 20-րդ տարեդարձի առթիվ
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին այս պատմական իրադարձության` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ:
Քսան տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը դրսևորեց իր նվիրվածությունն ազատությանն ու անկախությանը` զարգացման և կայունության ապահովման երաշխիքներին, և միացավ ՄԱԿ-ի անկախ պետությունների ընտանիքին:
Անկախության այս երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը դիմակայել է մի շարք մարտահրավերների: Միևնույն ժամանակ ես ուրախ եմ արձանագրել, որ երկիրն էական առաջընթաց է ապրել սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտներում:
Հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետություն, միջազգային հարաբերություններում Հայաստանն իր հաստատակամ դիրքն է գրավել որպես վստահելի գործընկեր, որն իր ներդրումն ունի մարդկային համընդհանուր զարգացման մարտահրավերներին դիմակայելու գործընթացում և, հիմք ընդունելով համաշխարհային լավագույն փորձը, իր նպաստն է բերում տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը:
Մենք` ՄԱԿ-ի համակարգ կազմող ընտանիքը Հայաստանում, մեր ջանքերն ենք ուղղում աջակցելու ազգային զարգացման առաջնայնություններին, մասնավորապես ազգային կարողությունների շարունակական զարգացմանը:
ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ իր արդյունավետ համագործակցությունը, ի նպաստ անկախության անմիջական շահառուի` հայ ժողովրդի:
Մաղթում եմ հայ ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն, առողջություն և նորանոր հաջողություններ ապագայում: