Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցողին
Սեպտեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի` միեւնույն ժամանակ բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցության ներկայիս տեմպերը:
Զրույցի ընթացքում կողմերն հանգամանալից քննարկեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս ընթացքը, նաեւ ամփոփեցին 2010թ.-ից առ այսօր ունեցած ձեռքբերումները: Այս կապակցությամբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը փաստեցին, որ Հայաստանը հետեւողական աշխատանքի շնորհիվ նկատելի ձեռքբերումներ է գրանցել Ասոցացման համաձայնագրի մեջ ներառնված չորս հիմնական պլատֆորմների մասով:
ԱԳ նախարարն իր խոսքում ընդգծեց, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 18 գլուխ:
Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը հանգամանալից քննարկեցին համագործակցության տարբեր ձեւաչափերով կատարվող աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ: