ԿԸՀ բոլոր անդամների միասնական կառավարելիությունը, մեկ անգամ ևս արձանագրվեց ԿԸՀ նախագահի 19.09.11թ.-ի հերթական նշանակման փաստով, որը, բախտի բերմամբ, թե՞ պատահմամբ., իրականացվեց ճիշտ այն ժամանակ, երբ Ս.Սարգսյանը ժողովրդավարությանը նվիրված մեդալներ էր հանձնում մեր պանծալի օրենսդիրներին, այդ թվում, նոր ընտրական օրենսգրքի հեղինակներին:
Իսկ թե ինչու ընտրության փոխարեն նորից նշանակում ստացվեց, պարզաբանում է վերջինիս նախորդած գործընթացն, այն է՝
- Վերաքննիչ վարչական դատարանի նախագահը հրաժարական է ներկայացնում... ԿԸՀ անդամ դառնալու նպատակով՝ նախանձելի ցանկություն, որի մասին նա չի ակնարկել, անգամ, ԿԸՀ նախնական ձևավորման ժամանակ: Այսինքն, համոզված էր, որ ոչ միայն առաջադրվելու է ԿԸՀ անդամ, այլև՝ դառնալու է ԿԸՀ նախագահ:
- այդպես էլ տեղի է ունենում, այն էլ, գերարագացված՝ նույն օրը, Արդարադատության խորհուրդը ընդունում է նրա հրաժարականը, ՀՀ Նախագահը դադարեցնում է նրա լիազորությունները, Վճռաբեկ դատարանի նախագահը առաջադրում է նրա թեկնածությունը, որից հետո, ՀՀ Նախագահը նրան նշանակում է ԿԸՀ անդամ, իսկ ԿԸՀ անդամները միաձայն նրան «ընտրում են» ԿԸՀ նախագահ:
Այսինքն, ավելի քան ակնհայտ է, որ այս պատմական գործընթացին համաձայնեցված մասնակցել են Նախագահականը, արդարադատության խորհուրդը, վճռաբեկ դատարանի նախագահն, ինչպես նաև, ՀՀԿական ընտրական օրենսգրքի հպարտություն հանդիսացող ՄԻՊաշտպանը և Փատաբանների պալատի նախագահը:
Իսկ հակառակ պնդողները կամ խորը ապուշ պետք է լինեն կամ ընտրախախտ, այսինքն... ...կեցցե՛ ազատ և արդար կառավարելի ընտրությունները:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/
Հ.Գ.- սույն հաղորդագրությունը ուղարկել ենք նաև ՄԻ Պաշտապանին և Փաստաբանների պալատի նախագահին՝ արձագանքի ակնկալիքով:
ՀՊԱԿ. «Կառավարելի ԿԸՀ»