Աշխարհ

23.11.2022 10:28


ԱՄՆ Վերջինիա նահանգի Walmart խանութի մենեջերը կրակ է բացել աշխատակիցների վրա. կան զոհեր

ԱՄՆ Վերջինիա նահանգի Walmart խանութի մենեջերը կրակ է բացել աշխատակիցների վրա. կան զոհեր

ԱՄՆ Վերջինիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել Walmart խանութում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ոստիկանությունից հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ, սակայն զոհերի թվի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։

Ականատեսների խոսքով` մենեջերը մտել է հանգստի սենյակ և կրակ բացել խանութի մյուս աշխատակիցների վրա։ Ոստիկանությունը ենթադրում է, որ կրակողը մահացել է։

Հաղորդվում է, որ դեպքի վայրում գտնվում է ավելի քան 40 ոստիկանական մեքենա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը