Լրահոս

22.11.2022 15:05


Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր. Հանրային հեռուստաընկերությունը զգուշացնում է

Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր. Հանրային հեռուստաընկերությունը զգուշացնում է

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր:

«Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով»,-նշված է հայտարարության մեջ:

Հեռուստաընկերությունից հայտնել են, որ վաճառքի այլ աղբյուրներ չկան. «Զգույշ եղե՛ք՝ խաբեության զոհ չդառնալու համար»:



Այս խորագրի վերջին նյութերը