Կատարում ԱԱ-ի ժամանակ ուղիղ եթերում կողոպտել են արգենտինացի լրագրողուհուն՝ պայուսակից տանելով գումարն ու փաստաթղթերը (տեսանյութ)
Արգենտինացի կին թղթակցին կողոպտել են ուղիղ եթերում, երբ նա Կատարում ռեպորտաժ էր անում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին. նրա պայուսակից գողացել են գումար և փաստաթղթեր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Դոմինիկ Մեցգերը ուղիղ եթեր էր մտել Դոհայում մրցաշարի առաջին հանդիպման ժամանակ, երբ նրա իրերը գողացել են:
Լրագրողուհին մանրամասնել է, որ դեպքի մասին հայտնել է տեղի ոստիկանությանը և զարմացած է նրանց արձագանքից: Նա իր Todo Noticias հեռուստատեսային ցանցին պատմել է, որ իրավապահները խոստացել են գտնել գողին՝ ընդգծելով, որ կինը կարող է ընտրել ենթադրյալ ավազակի համար պատիժը:
Հանցագործությունների աճը ճնշելու համար Կատարը հազարավոր տեսախցիկներ է տեղադրել իր նորակառույց մարզադաշտերի շուրջը, ինչպես նաև 15 000 բարձր լուծաչափով տեսախցիկ յուրաքանչյուր մարզադաշտում՝ դեմքի ճանաչման տեխնոլոգիայի աջակցությամբ:

Աղբյուրը՝ tert.am