Լրահոս

20.09.2011 09:43


Դինքի գործով դատավարության ժամանակ երկու մարդ դատապարտվել է ցմահ ազատագրման

Երեկ Թուրքիայում տպագրվող «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով կայացած դատական 20–րդ նիստն է անցկացվել։ Ստամբուլի քրեական դատարանի առջև հավաքվել էին հարյուրավոր մարդիկ, ովքեր «Այս դատը չի ավարտվի» գրություններով պաստառներ էին պահել։ Դատավարությունն ընթացել է առանց Դինքի ընտանիքի անդամների և նրանց շահերի պաշտպանների։ Նրանք դատավարության ընթացքի, ներկայացված միջնորդությունների մերժման համար իբրև բողոքի նշան՝ լքել են նիստերի դահլիճը։ Մինչ այդ սպանության կազմակերպման մեջ մեղադրվող երկու հոգու նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացվել։  

Այս խորագրի վերջին նյութերը