Տնտեսական

19.11.2022 18:43


7 օր և 8 միլիոն դրամի ներկայացուցչական ծախս խորհրդարանում

7 օր և 8 միլիոն դրամի ներկայացուցչական ծախս խորհրդարանում

Ազգային ժողովը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 8 միլիոն դրամի ներկայացուցչական ծախս է կատարել. բոլոր գնումներն իրականացվել են մեկ անձից՝ առանց մրցույթ հայտարարելու։

Եվ այսպես՝ Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակությունների համար Ազգային ժողովը հյուրասիրություն է կազմակերպել՝ 3 միլիոն դրամի գնում կատարելով Սիլվարդ Բաղդասարյան ԱՁ-ից։

3 միլիոն դրամով Հայաստան ժամանած պատվիրակներին հյուրասիրել են սև և կարմիր ձկնկիթ, ալկոհոլային խմիչքներ, տաք և սառը խորտիկներ։

ԱԺ աշխատակազմը 3 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Անի Գրանդ» հյուրանոցի հետ, ևս 500 հազար դրամի գնման պայմանագիր՝ «Ալեքսանդր» հյուրանոցի, և 1 միլիոն դրամի գնման պայմանագիր՝ «Ա. Աղաբաբյան» հյուրանոցի հետ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը