Մարզերում և մայրաքաղաքում կտրուկ ավելացել է ԲՀԿ-ին անդամագրվել ցանկացողների թիվը: Դիմումներն արդեն ոչ թե անհատական են, այլ կոլեկտիվ: Դիմողների քանակը կուսակցության որոշ տեղական կառույցների ղեկավարների դրել էր շփոթմունքի մեջ` ընդունել, թե առայժմ ձեռնպահ մնալ: Գործը հասել էր նրան, որ հարյուրավոր քաղաքացիներ սպառնացել էին բաց նամակով դիմել Գ. Ծառուկյանին, և պատմել, որ որոշ ղեկավարներ իրենց անհիմն մերժում են անդամագրվել: Ի վերջո, խնդիրը հարթվել է, և այս օրերին մեծ թվով նոր մարդիկ են համալրում կուսակցության շարքերը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ կուսակցության շարքերը հիմնականում համալրում են փոքր և միջին բիզնեսով զբաղվողներն ու ուսանողները:
Սպառնացել են