Լրահոս

19.09.2011 17:00


Այսօր կայացավ Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցման աճուրդը

Այսօր կայացավ Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցման աճուրդը

Սեպտեմբերի 19-ին կայացավ Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցման աճուրդը, որին մասնակցեցին մեկ ֆիզիկական անձ և երկու ՍՊԸ՝ «Անցում 1» և «Գետնանցում»։

Արդյունքները, սակայն, հայտնի կլինեն միայն վաղը։

Հիշեցնենք, որ Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումը, ըստ Երևանի քաղաքապետի որոշման, աճուրդի էր հանվել։ Իրենց հերթին անցման տնտեսվարող սուբյեկտները նախագահականի առջև բողոքի գործողություն էին կազմակերպել՝ պահանջելով, որ անցման սեփականաշնորհման իրավունքը հենց իրենց հանձնվի, թեկուզ նույն աճուրդի միջոցով։

Այս խորագրի վերջին նյութերը