Իրանում «BBC»–ի հետ համագործակցող 5 լրագրող են ձերբակալել
Ինչպես հայտնում է «AFP»–ն, Իրանի պետական հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է 5 մարդու ձերբակալության մասին, ովքեր կապ են ունեցել «BBC» լրատվամիջոցի հետ։
Հեռուստաեթերով հնչած հաղորդագրության համաձայն՝ այդ մարդիկ «BBC»–ին են տրամադրել տեսանյութեր և գրավոր նյութեր, որոնք Իրանը վատ լույսի ներքո են ներկայացնում։
Ձերբակալված լրագրողների անունները չեն հստակեցվում։
Բրիտանական «BBC» լրատվական ընկերությունը պաշտոնական ներկայացուցիչներ չունի Իրանում։ Այդ լրատվամիջոցի հեռարձակումն Իրանում արգելվել է 2009–ին՝ Իրանի զանգվածային անկարգությունների ժամանակ։