Առաջարկում են բարձրացնել նախարարի աշխատավարձը 142 000 դրամով, վարչապետինը՝ 200 000 դրամով, իսկ աշխատող աղքատի աշխատավարձը՝ 7000 դրամով․ Թադևոս Ավետիսյան
Հանրության համար ավելի պարզ լեզվով պետք է մի քանի դիտակումներ անել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ֆինանսների նախարարի հետ միասին մշակել է պետական բյուջեի նախագիծ, որով առաջարկում են բարձրացնել նախարարների աշխատավարձերը հաջորդ տարի 142 000 դրամով, վարչապետի աշխատավարձը բարձրացնել 200,000 դրամով, իսկ աշխատող աղքատի աշխատավարձը՝ 7000 դրամով։ Այս մասին Ազգային Ժողովի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Այս թիվը ինքնին խոսուն է, էլ կարիք չկա գնահատելու, մյուս բաները, որ խոսում են, դրանք փաթեթավորումն է, որի մեջ բացելու դեպքում կտեսնենք, որ վարչապետն իր աշխատավարձը բարձրացրել է 25 տոկոսով, աշխատող աղքատի աշխատավարձը 10 տոկոսով։ Մենք խոսում ենք թվերի մասին, բայց դրանք ոչինչ չեն ասում։ Աղքատների գնողունակությունը հարաբերականորեն ավելի արագ է նվազում, որովհետև իրենց եկամուները չեն հերիքում նվազագույն կարիքները հոգալու համար։ Մյուս հանգամքը՝ խոսում են տնտեսության ակտիվությունից և հույսը դրել են, որ ռուս-ուկրանինական պատերազմի հետևանքով ձևավորված այս տնտեսական միջավայրի օգուտները դեռ կշարունակվեն հաջորդ տարի։ Դա ժամանակավոր արտաքին գործոն է, որի հետ իրենք կապ չունեն, բայց որի միջոցով մեր տնտեսությունը աճում է։ Այդ ակտիվության հենքի վրա իրենք պլանավորում են հաջորդ տարվա բյուջեն»։
Պատգամավորը նշեց, որ հիմա շատ է խոսվում ժողովրդագրական խնդիրների մասին, և այդ խնդիրները գնալով խորանում են, հատկապես՝ ծնելիության մակարդակը, արտագաղթի տեմպերը։ Դրանք որևէ կերպ չեն բարելավել, դրա փոխարեն բերել են որոշակի ծրագրեր, որոնք չունեն սոցիալական ազդեցության հստակ գնահատումներ, և փաստացի այդ ծրագրերի նպատակայնությունը դիտարկելու դեպքում, ցուցանիշները չեն լավանում, այլ՝ գնալով վատանում են։
«Մյուս մտահոգիչ փաստը գյուղատնտեսությունն է։ Իրական ծավալները հետևողականորեն նվազում են։ Պատճառներից մեկն էլ հենց սա է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գինը էապես բարձր է, քան՝ միջին գնաճը։ Սննդամթերքը մեկ ու կես անգամ ավելի շատ է թանկանում, քան՝ միջին գնաճը, որ մեր երկրում ունենք։ Մենք գնում ենք աշխարհին հակառակ ճանապարհով, մեր երկրում 2018թ․ից հետո այս պահի դրությամբ, պարենային ապրանքների ապահովվածության գործակիցը 65 տոկոսից նվազել է մինչև 47 տոկոս։ Մեր երկիրը մինչև 2018 թ․ պարենային զամբյուղի մեջ գտնվող ապրանքների մասով ունեցել է ներքին ապահովվածություն 65 տոկոս, մեզ մնացել էր 35 տոկոս ապահովվածություն, որպեսզի ամբողջական կարողանանք ապահովվել այդ զամբյուղը։ Հիմա իջել է, որը լուրջ խնդիր է»,-ասաց նա։
ՀՅԴ-ական գործիչը շեշտում է, որ դրանք խնդիրներ են, բայց դրանց կողքին կա ահագնացող գնաճի բոլոր գործոնները, կանխատեսվում է, որ դա լինելու է նաև հաջորդ տարի, այնպես որ այն բյուջեն, որը բերել են այսօրվա իշխանությունները, դա խոսում է հետևյալի մասին, որ ամեն հաջորդ օր մեր քաղաքացիները, աշխատող աղքատները, միայնակ կեսաթոշակառուները, միայնակ մայրերը ավելի վատ են ապրելու քան դրա նախորդ օրը։
«Սրանք խնդիրներ են, որոնք ուղիղ հակասում են մեր երկրի սահմանադրական պահանջներին, մեր երկրի տնտեսական կյանքի հիմքը պետք է լինի սոցիալականը։ Մի երկու ցուցանիշ բարձրացնելով նվեր չեն անում մեր հասարակությանը, դա պետության պոզիտիվ դրական պարտավորությունն է, և ցանկացած կառավարություն պետք է դա կյանքի կոչի»,-ասաց նա։

Աղբյուրը՝ yerkir.am