Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված մամուլի ասուլիս Քուվեյթում ՀՀ դեսպանատանը
Սեպտեմբերի 18-ին Քուվեյթում ՀՀ դեսպանությունում կայացավ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի մամուլի ասուլիսը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին, որին մասնակցում էին տեղական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ասուլիսին դեսպանը Չարչօղլյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 20-ամյա ուղին, ձեռքբերումներն ու արձանագրված հաջողությունները: Խոսելով հայ-քուվեյթյան հարաբերությունների ձեւավորման եւ հետագա զարգացման ընթացքի մասին` Հայաստանի դեսպանն ընդգծեց, որ 2009թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Քուվեյթ կատարած պետական այցն ու Քուվեյթում ՀՀ դեսպանության հիմնումը նոր էջ բացեցին հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների պատմության մեջ:
Ելույթում անդրադարձ կատարվեց հոկտեմբերին Երեւանում կայանալիք հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի առաջին նիստին եւ ակնկալվող արդյունքներին, երկու երկրների միջեւ օդային ուղիղ չվերթ հիմնելու հնարավորություններին, առկա իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության խթանման եւ ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացման հեռանկարներին:
Հայաստանի դեսպանը ներկայացրեց նաեւ մշակութային եւ գիտակրթական ոլորտներում կատարված աշխատանքներն ու ապագա ծրագրերը, արցախյան հիմնահարցի կարգավորման ընթացքը, հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին: