ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն
Նկատի ունենալով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ Երեւան քաղաքի Տերյան փողոցում օգոստոսի 9-ին մի քանի անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2011թ. սեպտեմբերի 16-ին ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հիշյալ քրեական գործով իրականացված նախաքննության շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել թվով 7 անձ.
Տիգրան Առաքելյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով,
Արտակ Կարապետյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով,
Սարգիս Գեւորգյան, Արեգ Գեւորգյան, Դավիթ Քիրամիջյան, Սահակ Մուրադյան, Վահագն Գեւորգյան, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Ուստի` քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:
ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն
Նկատի ունենալով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ Երեւան քաղաքի Տերյան փողոցում օգոստոսի 9-ին մի քանի անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2011թ. սեպտեմբերի 16-ին ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հիշյալ քրեական գործով իրականացված նախաքննության շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել թվով 7 անձ. Տիգրան Առաքելյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, Արտակ Կարապետյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով, Սարգիս Գեւորգյան, Արեգ Գեւորգյան, Դավիթ Քիրամիջյան, Սահակ Մուրադյան, Վահագն Գեւորգյան, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Ուստի` քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: