Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադևոս Ավետիսյան
Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամով կամ 10 տոկոսով բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլև ոչ համարժեք ահագնացող գնաճի ֆոնին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Իրական լուծումը ոչ թե նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքականմեծամասնության կողմից: Մինչև հիմա արձանագրված գնաճը նվազատույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացրել է առնվազն երկու անգամ ավել 2020-ի հունվարի 1-ից հետո, երբ չի բարձրացել նվազագույն աշխատավարձը:
Գնաճի բոլոր նախադրյալները կան. մինչև հաջորդ տարվա ավարտը զամբյուղի և նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ երեք անգամ: Այսինքն նվազագույն զամբյուղը բարձրանալու է մինչև 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ: Այնպես որ սա լուծում չէ, դրա համար մենք քվեարկեցինք ձեռնպահ»,-ասաց նա:
ՔՊ-ական Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները բոլոր հնարավորություններն ունեին անցած ամիսներին թե հանձնաժողովների նիստերի, թե քննարկումների ժամանակ իրենց առաջարկությունները ներկայացնեին: Հույս ունեմ, որ հետագայում այդ աշխատաոճը և հարցերը կքննարկվեն այն տեղում, որտեղ պետք է քննարկվեն»:
«Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ իրենք երկու անգամ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Դուք նույնիսկ չեք քվեարկել, որ այդ հարցերը մտնեն օրակարգ, երբ առաջարկում էինք 2023 թվականից այն դարձնել 80 հզար դրամ»:
Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց, որին կողմ քվեարկեց 68, ձեռնպահ՝ 27 պատգամավոր: Այդ նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն սահմանել 75 հազար դրամ:

Աղբյուրը՝ news.am