ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները մայրաքաղաքը կդիմավորի լուսային նոր, ժամանակակից լուծումներով հագեցած հանդերձանքով։
Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքի արտաքին և գեղարվեստական լուսավորություն ապահովման նպատակով լուսավորվել են պատմաճարտարապետական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը։ Մայրաքաղաքի բնակչությանն ու հյուրերին գունային նոր լուծումներով լուսավորությամբ են ներկայանում Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հովհ. Թումանյանի տուն– թանգարանի, Մատենադարանի, ինչպես նաև Պարոնյան փողոցի թ. 1, Գրիգոր Լուսավորիչ թ.12, Մաշտոց պողոտայի թթ. 3, 4 հասցեներում գտնվող շենքերը:
Լուսավորվել է մայրաքաղաքի 34 արձան։
Ժամանակակից գեղագիտական լուսավորությամբ են զարդարվել նաև Հաղթանակի և Կիևյան կամուրջները։
Հատուկ լուսավորություն է անցկացվել Հրազդանի կիրճում։ Միասնիկյան պողոտայի ժայռային բարձունքի 2 հատվածներ նույնպես լուսավորված են:
Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակի լուսավորման համար տեղադրվել է ժամանակակից, էներգախնայող 320 LED գունավոր լուսատու` 19 կվտ/ժամ հազորությամբ: Ռելիեֆային լուսավորությամբ այդ լուսարձակները կարող են ապահովել մինչև 16 միլիոն գունային երանգ:
Լուսային նոր հանդերձանք է հագել նաև Հանրապետության հրապարակը, ուր նախատեսված է անցկացնել տոնական գլխավոր միջոցառումները։ Այստեղ ավելի վառ և պայծառ լուսավորություն ապահովելու համար լուսատու 40 սյուները փոխվել են նոր, կրկնակի հզորություն ունեցող լուսարձակներով:
Բոլոր աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները։
Լուսավորվել է մայրաքաղաքի 34 արձան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն