Աշխարհ

15.11.2022 16:01


Որոշ երկրներ փորձում են պառակտել մեզ, թուլացնել Ռուսաստանը և նրա ինքնիշխանությունը. Պուտին

Որոշ երկրներ փորձում են պառակտել մեզ, թուլացնել Ռուսաստանը և նրա ինքնիշխանությունը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաշխարհային պատմությունը վերաշարադրելու մի շարք երկրների փորձերը գնալով ավելի ագրեսիվ են դառնում: Ըստ Պուտինի՝ նրանց նպատակն է պառակտել ռուսական հասարակությունը և թուլացնել երկիրը, գրում է gazeta.ru-ն:

«Որոշ պետությունների՝ համաշխարհային պատմությունը վերաշարադրելու, վերափոխելու փորձերը դառնում են ավելի ագրեսիվ և, մեծ հաշվով, ակնհայտ նպատակ ունեն մեր հասարակության առնչությամբ, առնվազն պառակտել մեզ, զրկել ուղենիշներից, ի վերջո թուլացնել Ռուսաստանը և ազդել նրա ինքնիշխանության վրա, իրականում խարխլել ինքնիշխանությունը»,-ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները իրար դեմ են հանում ժողովուրդներին և աշխարհը մղում համաշխարհային պատերազմի՝ հրաժարվելով դատապարտել ռասիզմի և նացիզմի հերոսացումը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը