Աշխարհ

15.11.2022 20:10


Բուքինգհեմյան պալատը հրապարակել է Չարլզ Երրորդի նոր պաշտոնական լուսանկարը

Բուքինգհեմյան պալատը հրապարակել է Չարլզ Երրորդի նոր պաշտոնական լուսանկարը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակվել է նրա նոր պաշտոնական լուսանկարը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Նոյեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը դարձել է 74 տարեկան։ Սա նրա առաջին ծննդյան օրն է, որը Չարլզը նշել է թագավորի կարգավիճակում։

Ի պատիվ միապետի ծննդյան օրվա՝ Բուքինգհեմյան պալատը հրապարակել է նրա նոր պաշտոնական լուսանկարը: Պալատի պաշտոնական բլոգում հրապարակված լուսանկարում Չարլզ Երրորդը, կրելով թվիդից բաճկոն, փողկապ և թելքավոր տաբատ, կանգնած է Վինձորի Մեծ այգու հին կաղնու տակ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը