Լրահոս

19.09.2011 14:37


Տնտեսվարողները քաղաքապետարանի առջև բողոքի գործողություն կիրականացնեն՝ ընդդիմանալով Աբովյան–Կորյուն ստորգետնյա անցումի աճուրդին

Տնտեսվարողները քաղաքապետարանի առջև  բողոքի  գործողություն կիրականացնեն՝ ընդդիմանալով Աբովյան–Կորյուն ստորգետնյա անցումի աճուրդին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետի «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը մրցույթով օտարելու մասին» 12.08.2011թ. թիվ 3704-Ա որոշման և դրա հիման վրա Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն ստորգետնյա անցումն այսօր Երևանի քաղաքապետարանի շենքում աճուրդի է հանվում։

Այդ տարածքում արդեն մոտ 25 տարի և ավելի գործող տնտեսվարող սուբյեկտները նամակ  էին տարածել՝ ըստ  որի  այդ որոշումը հակաօրինական է։

Բանն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները վախենում են, որ աճուրդի  ժամանակ արհեստականորեն հաղթող կճանաչվի քաղաքապետ Կարեն Կարապետյանի շրջապատից մեկը (ըստ շրջանառվող լուրերի՝ խոսքը գազի Վարդանի մասին է), և իրենք կմնան ձեռնունայն։

Աճուրդի ժամանակ՝ այսօր՝ ժամը 16։00–ին, Երևանի քաղաքապետարանի շենքի  դիմաց տնտեսվարողները բողոքի գործողություն են իրականացնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը