Աշխարհ

15.11.2022 10:37


Արգենտինայի նախագահի ինքնազգացողությունը վատացել է G20 գագաթնաժողովի բացումից հետո

Արգենտինայի նախագահի ինքնազգացողությունը վատացել է G20 գագաթնաժողովի բացումից հետո

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը բարձր ճնշման և գլխապտույտի պատճառով դիմել է բժիշկներին Ինդոնեզիայի Բալի քաղաքում G20-ի գագաթնաժողովի բացումից հետո։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշված է Արգենտինայի ղեկավարի ուղեկցող բժշկի ստորագրած հաղորդագրության մեջ, նախագահի բողոքների առնչությամբ որոշվել է ախտորոշիչ հետազոտություն անցկացնել՝ բարդություններից խուսափելու համար։

Clarin թերթի փոխանցմամբ՝ G20-ի գագաթնաժողովի առաջին օրվա ընթացքում Ֆերնանդեսի փոխարեն Արգենտինան կներկայացնի արտգործնախարար Սանտյագո Կաֆիերոն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը