Լ. Զուրաբյան. «ԵԽԽՎ–ում Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկումը ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանը»
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսում ներկայացրել է ՀԱԿ–ի հայտարարությունը ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի մասին բանաձևի նախագծի վերաբերյալ։
–Բանաձևի նախագիծը պարունակում է մի քանի անընդունելի դրույթներ, որոնք արժեզրկում են տարիների ընթացքում կատարված աշխատանքը, անշտկելի հարված հասցնում Եվրոպայի խորհրդի հեղինակությանը հայ հասարակության աչքում։ Նման կեցվածքով ԵԽԽՎ–ն հակասում է անցյալում ընդունած իր իսկ բանաձևերին,–ասվում է հայտարարության մեջ։
Նա ասել է, որ նման բանաձևի նախագծի մշակումը ցույց է տալիս, որ ԵԽԽՎ–ն խախտում է անկողմնակալ և բացառապես Հայաստանի ժողովրդավարացմանն աջակցելու գործառույթը ստանձնած կազմակերպություն լինելու սկզբունքը, որով ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանը։
Նրա կարծիքով այս բանաձևի քննարկումը հուշում է այն մասին, որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովն ինչ–որ բան է պայմանավորվել Հայաստանի իշխանությունների հետ։

7or.am