Լարսում կուտակումների պատճառով ներմուծվող ապրանքների գները հնարավոր է՝ բարձրանան (տեսանյութ)
Բեռնափոխադրող Իգոր Շահինյանը ռուս–վրացական սահմանին 20 օր հերթի մեջ սպասելուց հետո՝ երեկ նոյեմբերի 13–ին, մտել է ռուսական մաքսատուն, մեքենան ռենտգեն հետազոտության հանձնել, բայց այսօր էլ դեռ մաքսատանն է, սպասում է, որ անհրաժեշտ թղթերը վերադարձնեն, որպեսզի կարողանա դուրս գա մաքսատան տարածքից։
«Մաքսատանը երկու ռենտգեն սարք է աշխատում։ Մի մեքենայի ստուգումը միջինում 15–ից 20 րոպե է տեւում, լինում են դեպքեր, երբ մեքենան 1 ժամ են ստուգում, դրա համար էլ մաքսատանը նույնպես հերթ է գոյացել։ Երեկ առավոտյան եմ մտել տամոժնի, երեկոյան 6–ին նոր բեռնատարը ռենտգեն ստուգում անցավ, դրանից հետո թղթերը հանձնել ենք ձեւակերպելու համար, բայց մինչեւ հիմա հետ չեն տվել։ Սպասում ենք, որ դրանք տան մեզ, որ կարողանանք դուրս գալ տամոժնուց։ Օրինակ՝ երեկ, մինչեւ ինձ հերթ հասնելը, 8–ը մեքենա է անցել ռենտգեն հետազոտություն։ Էստեղ էլ իրենց քմահաճույքով են աշխատում։ Կոպիտ ասած՝ մեզ մարդու տեղ դնող չկա, ասել են՝ սպասեք մեքենաներում, երբ կզանգեն՝ կմոտենաք, կվերցնեք թղթերը»,–NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Իգոր Շահինյանը։
Ռուսական կողմի՝ մաքսակետում հսկողության խստացմամբ է պայմանավորված ռուս–վրացական սահմանին կիլոմետրանոց հերթերի գոյացումը։ Հայկական բեռնատարների վարորդները շուրջ մեկ ամիս է՝ բարձրաձայնում են կուտակումների մասին։
«Հիմա մեծացել են հերթերը։ Մեքենաների թողունակությունը նույնն է մնացել, բայց Հայաստանից եկող բեռնատարները կուտակվում են։ Մինչեւ ստուգումների խստացումը, օրական կտրվածքով նախկինում մոտ 500 մեքենա էր անցնում, հիմա մոտ 100–ը։ Պատկերացրեք էդ 100–ից 20–ն է միայն հայկական բեռով մեքենա, մնացածը վրացական բեռներ են։ Կլինեին փչացող ապրանքով, թե չփչացող, Վրաստանում բարձված մեքենաները մեզ հետ հերթ չէին կանգնում։ Մենք հերթի մեջ կանգնած էինք, իրենք մեր կողքով անցնում էին։ Երկաթը ջհանդամ, բա էն մարդիկ, որոնք գյուղատնտեսական ապրանքներ են արտահանում, իրենց ապրանքը փչանում է, իսկ վրացական բեռով բարձված մեքենաներն անհերթ անցնում են։ Լավ կլիներ՝ ղեկավարությունը գոնե էս հարցը լուծեր, որ առաջնահերթությունը տրվի փչացող բեռով բարձված մեքենաներին»,–ասաց Իգորը։
Նախկինում բեռնատաների ռենտգեն սարքով հետազոտությունները համատարած չեն արվել, դա ըստ բեռնափոխադրողի՝ արվել է միայն կասկածելի դեպքում։
Իգոր Շահինյանը թիթեղ է արտահանում Ռուսաստան։ Ապրանքը փչացող չէ, բայց բեռնափոխադրողն այս օրերին վնասներ է կրել, ինչն անհետեւանք չի մնալու։
«Հիմա ես կարող էի երկրորդ ռեյսը գնալ, բայց նույնիսկ առաջինը չեմ վերջացրել։ Փաստացի բեռնափոխադրման արժեքն է բարձրանում, քանի որ մեր գրպանից ծախսվող գումարը մտնում է արժեքի մեջ։ Մեզ ճանապարհից հանել են դուրս, հողոտ տարածքում կուտակել բոլորիս, դեմներս էլ ոստիկանական մեքենաներն են, որոնք հսկում են։ Վառելիք առնելու համար մեքենան անջատում ենք բեռով լցված վագոններից ու գնում լցակայաններ։ Առիթից օգտվելով՝ վրացիներն էլ սնունդը թանկ են վաճառում։ Հացը, որը սովորաբար արժե 1.5 լարի, էդտեղ 3–3.5 լարիով էինք առնում։ Եթե ուզես կուշտ փորով հաց ուտես, օրական 60–ից 100 լարի պետք է ծախսես։ Պատկերացրեք՝ 20 օր շարունակ վարորդներն իրենց գրպանից էդքան փող են տվել, վնասներ են կրել։ Վարորդները, որոնք փոխադրում էին փչացող ապրանք, հետ էին գալիս Հայաստան, որովհետեւ ապրանքի առաքման ժամկետն ավարտվում էր։ Իմ հաշվարկով բեռնափոխադրումների գինը բարձրացել է 30–ից 50 տոկոսով, իսկ դա նշանակում է, որ ապրանքի ինքնարժեքը բարձրանալու է։ Եթե սառնարանային բեռ է, իսկ մեկ օրում սառնարանը վառում է 70 լիտր սալյարկա, պատկերացրեք, թե 20 օր հերթի մեջ կանգնելուց հետո, ինչքան է դրա ինքնարժեքը թանկանալու»,–նշեց բեռնափոխադրողը։
Կիլոմետրանոց հերթերի մեջ սպասող հայ վարորդներից ոմանք նույնիսկ տուգանվել են՝ վրացական դեկլարացիայի ժամկետն ավարտվելու պատճառով։ Վրաստանում Հայաստանի դեսպանությանը ահազանգելուց հետո միայն խնդիրը կարգավորվել է։
«20 օրից ավելի Վրաստանի տարածքում մնալու պատճառով օրական 50 լարի էին տուգանում, մեր ղեկավարությունն էդ հարցը լուծեց, հիմա դիմում ենք լրացնում, թե ինչի պատճառով ենք երկար մնացել ու էլ չեն տուգանում»,–պատմեց Իգորը։
Ավտոմեքենաների տեղափոխման լոգիստիկայով զբաղվող VR Import կազմակերպության տնօրեն Վահե Հարոյանի խոսքով՝ առաջիկայում գնաճն անխուսափելի է լինելու, բայց որպեսզի դա ազդեցիկ չլինի, Հարոյանը ժամանակավոր լուծում է առաջարկում.
«Ռուսաստանն այնպիսի վիճակում է, որ իր անվտանգությունից ելնելով է մաքսատներում խստացումներ սահմանել, մենք որեւէ բան չենք կարող պարտադրել այդ դեպքում։ Բայց եթե Հայաստանը Ռուսաստանից կամ էլ ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետությունից ապրանք բերում, ժամանակավոր լուծումն այն կլիներ, որ գոնե մեզ վրա վաճառվող ապրանքը մատչելի տրամադրվեր, որ գները կոմպենսացվեր։ Իհարկե, կոմպենսացումը 100 տոկոս չի լինի, բայց գոնե որոշ չափով կլինի, որովհետեւ ֆուռը գնում է ապրանք բերելու, ստեղի ապրանքը դեռ տեղ չհասցրած՝ վարորդները ծախսեր են կրում։ Մինչեւ գնան ապրանքը բերեն, դրա ինքնարժեքն ինքնըստինքյան ավելանալու է։ Էդպիսի ֆուռ չկա, որ ստեղից գնա ու դատարկ վերադառնա։ Ապրանքի գինը բարձրանալու է, մարդիկ սկսելու են նորից բողոքել, որ գնաճ կա, բայց էդ ամեն ինչը սկսվում է բեռնափոխադրումից»։