Ն. Զոհրաբյան. «Հայկական պատվիրակությունը երբևէ չի մասնակցի ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքին»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության անդամ ՆաիրաԶոհրաբյանը հայտարարել է, թե հայկական կողմը պետք է ամեն ջանք գործադրի, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը շարունակվի Մինսկի խմբի մանդատի շրջանակում, թեև ադրբեջանական կողմն անընդհատ անվստահություն է հայտնում ու փորձում գործընթացը տեղափոխել ԼՂ հարցով ոչ պրոֆեսիոնալ մանդատներ, օրինակ` ԵԽ:
Ըստ նրա՝ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլին, ով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե հայկական պատվիրակությունը ոչ կոռեկտ վերաբերմունք է ցուցաբերում` ԵԽԽՎ–ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նիստերին չմասնակցելով, ու ակնկալում է, որ հոկտեմբերին կայանալիք նիստին մասնակցություն կլինի, ասել է, թե հայկական պատվիրակությունը երբևէ չի մասնակցի մի ենթահանձնաժողովի աշխատանքի, որը միտված է ուղղակիորեն խանգարել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ մեզ համար այժմ կարևոր մարտահրավեր է ԼՂՀ խնդիրը:
–Ակնհայտորեն, այս հարցում բեկում է նկատվում. այժմ միջազգային հանրությունը, հաշվի առնելով եղած նախադեպերը, շեշտը դնում է նաև ազգերի ինքնորոշման վրա, իսկ նախկինում` տարածքային ամբողջականության վրա։ ԼՂՀ ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։ Մնում է, որ ճիշտ աշխատենք, պահենք բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում,–ասել է նա:
7or.am
Ն. Զոհրաբյան. «Հայկական պատվիրակությունը երբևէ չի մասնակցի ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքին»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե հայկական կողմը պետք է ամեն ջանք գործադրի, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը շարունակվի Մինսկի խմբի մանդատի շրջանակում, թեև ադրբեջանական կողմն անընդհատ անվստահություն է հայտնում ու փորձում գործընթացը տեղափոխել ԼՂ հարցով ոչ պրոֆեսիոնալ մանդատներ, օրինակ` ԵԽ: Ըստ նրա՝ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլին, ով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե հայկական պատվիրակությունը ոչ կոռեկտ վերաբերմունք է ցուցաբերում` ԵԽԽՎ–ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նիստերին չմասնակցելով, ու ակնկալում է, որ հոկտեմբերին կայանալիք նիստին մասնակցություն կլինի, ասել է, թե հայկական պատվիրակությունը երբևէ չի մասնակցի մի ենթահանձնաժողովի աշխատանքի, որը միտված է ուղղակիորեն խանգարել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ մեզ համար այժմ կարևոր մարտահրավեր է ԼՂՀ խնդիրը:
–Ակնհայտորեն, այս հարցում բեկում է նկատվում. այժմ միջազգային հանրությունը, հաշվի առնելով եղած նախադեպերը, շեշտը դնում է նաև ազգերի ինքնորոշման վրա, իսկ նախկինում` տարածքային ամբողջականության վրա։ ԼՂՀ ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։ Մնում է, որ ճիշտ աշխատենք, պահենք բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում,–ասել է նա: 7or.am