Լրահոս

14.11.2022 12:15


Գայի պողոտայում բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

Գայի պողոտայում բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Ապրես Վարդապետյանի վարած Mercedes մակնիշի և 38-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 51-ամյա Արթուրիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հեթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Mercedes-ի վարորդն ունեցել է խմածության ամենաբարձր աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը