Սասուն Միքայելյան. «Ես դատվել եմ ոչ թե իմ քաղաքական հայացքների համար...»
Վերջին շրջանում հայկական բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, իր իսկ խոսքերով, ծանր է տանում, որովհետև համարում է, որ բանակը նաև ինքն է, անձամբ ներդրում ունի բանակաշինության մեջ:
–Եթե երկրում օրենք գործի, եթե երկրում կարգուկանոն լինի, նման բաներ չեն լինի,–կարծում է նա՝ հավելելով, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն իր մարտական ընկերն է, նորմալ մարդ է, և չի կարծում, որ նրան փոխելով՝ ինչ-որ բան կփոխվի:
–Դուք գիտեք՝ ես դատվել եմ ոչ թե իմ քաղաքական հայացքների համար, այլ չեմ կարողացել իրանց նազ ու տուզը տանել, և ես ասել եմ՝ ես պայքարելու եմ։Էսօր բոլոր ոլորտներում ուզում են պատերազմ անցած տղերքից շուտ ազատվել, որովհետև նրանց հնարավոր չէ ջարդել, որ իրանց շեֆ-շեֆ ասեն,–ընդգծել է նա։
Սասուն Միքայելյան. «Ես դատվել եմ ոչ թե իմ քաղաքական հայացքների համար...»
Վերջին շրջանում հայկական բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, իր իսկ խոսքերով, ծանր է տանում, որովհետև համարում է, որ բանակը նաև ինքն է, անձամբ ներդրում ունի բանակաշինության մեջ:
–Եթե երկրում օրենք գործի, եթե երկրում կարգուկանոն լինի, նման բաներ չեն լինի,–կարծում է նա՝ հավելելով, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն իր մարտական ընկերն է, նորմալ մարդ է, և չի կարծում, որ նրան փոխելով՝ ինչ-որ բան կփոխվի:
–Դուք գիտեք՝ ես դատվել եմ ոչ թե իմ քաղաքական հայացքների համար, այլ չեմ կարողացել իրանց նազ ու տուզը տանել, և ես ասել եմ՝ ես պայքարելու եմ։ Էսօր բոլոր ոլորտներում ուզում են պատերազմ անցած տղերքից շուտ ազատվել, որովհետև նրանց հնարավոր չէ ջարդել, որ իրանց շեֆ-շեֆ ասեն,–ընդգծել է նա։
7or.am