Լրահոս

13.11.2022 14:57


Ով է երկրորդ կասկածյալը. նոր մանրամասներ Պեմզաշենի դեպքից (լուսանկար)

Ով է երկրորդ կասկածյալը. նոր մանրամասներ Պեմզաշենի դեպքից (լուսանկար)

«Հրապարակին» հայտնի է դարձել, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության գործով երկրորդ ձերբակալվածը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, ով առավել հայտնի է «տիխի» մականունով։

Ըստ որոշ լուրերի, ձերբակալվել է 3 անձ, ովքեր մուտք գործելով Մելիքսեթյանների բնակարան՝ դաժանաբար սպանել են մորը և նրա 2 անչափահաս երեխաներին։

Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Բարսեղյանների տան մոտ, ինչպես նաև նրանց հարազատների բնակարանների մոտ՝ փորձելով կանխել հաշվեհարդարը։

Ըստ մեր աղբյուրների, Վրույր Բարսեղյանը ձերբակալվել է թաղման ավարտից հետո, ով մոտեցել էր Զարինե Մելիքսեթյանի ամուսնուն՝ Սևակ Մելիքսեթյանին, ցավակցելու։

4

Այս խորագրի վերջին նյութերը