Լրահոս

12.11.2022 22:15


Պեմզաշեն գյուղի երիտասարդները փակել էին գյուղի մուտքը

Պեմզաշեն գյուղի երիտասարդները փակել էին գյուղի մուտքը

«Հրապարակ»-ը գրում է․ Քիչ առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի երիտասարդները փակել էին գյուղի մուտքը, փորձելով իմանալ սպանություն կատարած անձի բնակության հասցեն, որպեսզի վերջինիս նկատմամբ դատաստան տեսնեն: Մեզ փոխանցեցին, որ ոստիկանների ու բնակիչների միջև հրմշտոց էլ է տեղի ունեցել:

Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում 32-ամյա բնակչի տան մոտ, ով կասկածվում է 31-ամյա կնոջ և 2 երեխաների սպանության մեջ։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը և քննչական կոմիտեն հաղորդագրություն են տարածել, որ ձերբակալվել է հանցագործություն կատարած անձը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր.

«Ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում սպանություններ կատարած անձին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:

Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի մանրամասները՝ առաջիկայում»:

Այս խորագրի վերջին նյութերը