Լրահոս

19.09.2011 13:38


Ո՞րն է ավելի ժողովրդավար՝ Հայաստա՞ն, Վրաստա՞ն, թե՞ Ադրբեջան

Ո՞րն է ավելի ժողովրդավար՝ Հայաստա՞ն, Վրաստա՞ն, թե՞ Ադրբեջան

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով այն հարցին, թե համեմատելով Անդրկովկասի երեք երկրները՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, ո՞րն է ավելի  ժողովրդավար՝ նշել է, թե նույնիսկ  երվրոպական կառույցների  ներկայացուցիչներն են խոստովանում, որ դեպի ժողովրդավարացման տանող ցանկացած  քայլ Ադրբեջանում ոտնատակ է արվում։

Ադրբեջանի մասին ընդհանրապես պետք չէ խոսել, քանի որ  Ադրբեջանը (ընդ որում՝ ԵԽ–ի  47 երկիրերց միակը, որը փոխել է իր սահմանադրությունը  և հանել նախագահի երկու անգամից հետո առաջադրվելու արգելանքը) վերածում է սուլթանատի և խանության, և դուք գիտեք, որ  Ադրբեջանում չկա ազատ մամուլ, ընդդիմություն, և այդ երկրում  խոսել դեմոկրատական զարգացման մասին` ուղղակի «նոնսենս է»,–ասել  է նա։

Իսկ  Վրաստանի մասին խոսելիս Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե չի կարող բարի  նախանձ չտածել և չխոստովանել, որ այնտեղ իսկապես լրջագույն բարեփոխումներ եղան, հատկապես կոռուպցիայի  դեմ պայքարում։

ՕԵԿ խմբակցության ղեկավար  Հեղինե Բիշարյանն էլ նշել է, թե Ադրբաջանին կարելի է ընդհանրապես չանդրադառնալ, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ու Վրաստանին, ապա համեմատություններ  անելու  համար, ըստ նրա, պետք է հաշվի առնել ոչ թե այն, ինչի հասել են երկրները, այլ այն, թե ով ինչ ռեսուրսներ ունի, ով ինչպես է կարողացել  դրանք օգտագործել, և ըստ այդմ էլ  կհասկանանք, թե ով է դեպի  ժողովրդավարություն տանող ճանապարհին շատ քայլեր արել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը