Լրահոս

12.11.2022 16:16


Գորիս-Քարաշեն ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդն իրանցի է

Գորիս-Քարաշեն ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդն իրանցի է

Նոյեմբերի 12-ին, ժամը 13:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից Տեղ գյուղ տանող ճանապարհին բեռնատար է կողաշրջվել. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Քարաշեն ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռ. Պ. Թ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը. բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը