ՀԱԿ համակարգողը չի կարծում, թե երկխոսությունը կարող է երկիրը ճգնաժամից հանելու միջոց ծառայել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե երկխոսությամբ երկիրը ժողովրդավարացման տանելու համար քիչ ժամանակ է մնացել։
–Իշխանության պահվածքը ցույց է տալիս, որ բոլոր զիջումները, որոնք նրանք պատրաստ էին կատարել, արդեն արել են,–նշել է բանախոսն ու հավելել,–դժվար թե իշխանությունները սթափվեն և դժվար թե գնան նոր զիջումների։
«Հենց նրանց սթափ մտածելու անընդունակության պատճառով երկխոսությունը երկրորդ պլան է մղվել, և այսօր չեմ կարծում, որ երկխոսությունը կարող է ծառայել երկիրը ճգնաժամից հանելու միջոց։ Եվ եթե դա այդպես է, ուրեմն ժողովրդին այլ բան չի մնում, քան ընդվզել»,–ասել է ՀԱԿ համակարգողը։

7or.am