Քաղաքական

11.11.2022 22:42


Փաշինյանի աներձագ Հրաչն ու Դիջեյ Էդոն` Թվիթերի աստղեր (տեսանյութ)

Փաշինյանի աներձագ Հրաչն ու Դիջեյ Էդոն` Թվիթերի աստղեր (տեսանյութ)

Թվիթերում օգտատերերից մեկը տարածել է տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի (Դիջեյ Էդոյի) մասնակցությամբ:

«Պարզապես հիշեցնենք, որ այս տղան հենց հիմա մասնակցում է Հայաստան/Արցախ/Ադրբեջան/Թուրքիա բանակցություններին։ Ախ, կողքի տղան Նիկոլի աներձագն է՝ Հրաչիկը, որը նույնպես պառլամենտական է մեր նոր Հայաստանում»,-գրել է թվիթերի օգտատերը:

Այլ օգտատերեր տեսանյութը տարածելով գրում են` նոյեմբերի 9 են նշում:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը