Լրահոս

19.09.2011 13:08


20–ամյա Հայաստանի ձեռքբերումներն ու բացթողումները՝ ըստ կին պատգամավորների

20–ամյա Հայաստանի ձեռքբերումներն ու բացթողումները՝ ըստ կին պատգամավորների

Լրագրողների  հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ անկախության 20–ամյակին՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշել է, թե մենք ոչ միայն ազատ, անկախ ապրելու իրավունք ենք ձեռք բերել, այլև՝ Արցախի անկախությունը։

–10 տարեկան Հայաստանը մի երկիր է, իսկ 20 տարեկանը՝ բոլորովին այլ։ Ես հույս ունեմ, որ 30 տարեկանում մենք շատ ու շատ  դժվարություններ կհաղթահարենք, և մեր  երեխաներն ու երիտասարդ սերունդն ավելի մեծ հպարտությամբ ու վստահությամբ կկրի ՀՀ քաղաքացու պատվավոր կոչումը,–ասել է նա։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ  նշել է, թե ճիշտ է՝ մենք անկախություն ենք ձեռք բերել, բայց ամենադժվարն այդ անկախությունը պահելն ու պաշտպանելն է։

Մենք 20 տարեկան ենք արդեն ու եթե նախկինում կարող էինք մեր թերացումները վերագրել տրանզիտային ժողովրդավարությանը՝ ասելով, թե մենք մանուկ ժողվորդավարության երկիր ենք, և արդարացնեիքն այդ թերությունները, ապա այսօր արդեն պետք է հասկանանք, որ մենք արդեն այդ մանուկ փուլից անցել ենք և մեր անկախությունը պահելու համար ժողովրդավարական ամուր հենք պետք է ունենանք,–ասել է նա։

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար  Հեղինե Բիշարյանն էլ նշել է, թե անկախությունը գնահատելու  համար պետք է հասկանալ՝ ինչ չունեինք մենք առաջ և այսօր ինչ ունենք։ Ըստ նրա՝ մեր  կարևորագույն ձեռքբերումներից  են բանակը, դպրոցը, կրթությունը, Սահմանադրությունը, մշակույթը և կրոնը: Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ կրթական համակարգը  շատ է բարելավվել։

Լրագրողների այն հարցին, թե որտե՞ղ է երևում կրթական հմակարգի լավ լինելը, երբ բոլոր  գնահատականներով՝ որպես ամենակոռումպացված  և բազմաթիվ բացթողումներով լի համակարգ մատնանշվում է կրթության ոլորտը, Հեղինե Բիշարյանը պատասխանել է, թե միայն այն, որ այսօր, ի տարբերություն սովետական կրթության, մենք հայոց լեզուն և հայոց պատմությունն ավելի  առաջանային ենք համարում, քան ընդհանուր պատմությունը, արդեն ձեռքբերում է՝ չհաշված նաև այն, որ  կրթական համակրգի խնդիրները  վերջին տարիներին օրենսդրական դաշտում սկսեցին կարգավորվել։

Նաիրա Զոհրաբյանը, սակայն, համաձայնել է լրագրողի  դիտարկամն հետ և նշել, որ իսկապես՝ մեր կրթական համակարգում շատ  լուրջ  բացթողումներ կան, որը գալիս է ոչ  միայն համակարգից կամ անհատից, այլ նաև հասարակությունից։

–Հասարակական մենթալիտետը պետք է փոխվի։ Ուսանողը պետք է հասկանա, որ  պետք է վճարի  սովորելու, այլ ոչ թե չսովորելու  ու բաժինքի համար դիպլոմ ստանլու համար,–ասել է նա։

ԱԺ պատագամավորները, սակայն, ասուլիսը  փակել են դրական նոտայով՝ նշելով, թե համոզված  են, որ 10 տարի հետո մենք ավելի հզոր,  ավելի կայացած, ԼՂՀ–ի միջազգային ճանչման հասած երկիր ենք լինելու  և մեր  ուրույն տեղն ենք ունենալու  եվրոպական զարգացած երկրների շարքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը