Թշնամիները վախեցած են և գտնվում են մարտական պատրաստության վիճակում․ ԻՀՊԿ
Թշնամիները վախեցած են և գտնվում են մարտական պատրաստության մեջ ՝ շարունակելով հաղորդագրություններ ուղարկել տարբեր երկրների միջոցով։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, հաղորդում է Mehr-ը։
«Մենք հարվածներ ենք հասցրել իրաքյան Քուրդիստանի շրջանում հակահեղափոխական խմբավորումներին, հրթիռակիրներ ենք փորձարկել, Bawar 373 հակահրթիռային պաշտպանության համակարգի հեռահարությունը հասցրել 300 կմ-ի և, վերջապես, երեկ հայտարարել ենք հիպերսոնիկ հրթիռի ստեղծման մասին, որին չի կարող դիմակայել ՀՕՊ ոչ մի համակարգ»,-ասել է նա։
«Մենք թշնամիներին ասել ենք, որ կխախտենք նրանց հանգստությունը։ Մենք անպայման կանենք դա։ Նրանք գտնվում են մարտական պատրաստության վիճակում»,-նշել է նա։ Բացի այդ, նա ասել է, որ թշնամիները վախենում են և շարունակում են հաղորդագրություններ ուղարկել մի քանի երկրների միջոցով»:
«Իրանցի ժողովուրդը փոխում է թշնամու հաշվարկները»,-շարունակել է ԻՀՊԿ հրամանատարը՝ հայտարարելով, որ անկարգություններ հրահրելու միջոցով երկրի դեմ թշնամիների դավադրությունները ձախողվել են:

Ացբյուրը` news.am