Աշխարհ

11.11.2022 14:14


Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն նոյեմբերի 10-ին կանչվել է Իրանի ԱԳՆ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի դեսպանին Իրանի ԱԳՆ կանչելու համար պատճառ են հանդիսացել Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները և ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական հակաիրանական հրապարակումները:

«Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների և ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական հակաիրանական հրապարակումների հետ»,-ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Իրանի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ այս գործընթացը հնարավորինս արագ կդադարեցվի:

«Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ կդադարեցվի, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրա կրկնությունը կանխելու համար»,-Իրանի ԱԳՆ-ում ասվել է ադրբեջանցի դիվանագետին։

Այս խորագրի վերջին նյութերը