Հարցազրույց

19.09.2011 12:47


Հովհաննես Սահակյան.

Հովհաննես Սահակյան.

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ

–Շարունակ խոսվում է, որ հաջորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը պետք է կտրուկ փոփոխությունների ենթարկվի։ Ովքե՞ր են ում փոխարինելու։

–Դեռ կոնկրետ հայտնի չէ, թե ինչ փոփոխություններ են լինելու, բայց նաև տրամաբանական է, որ յուրաքանչյուր կառույց ենթակա է փոփոխության։ Օրինակ, երբ որևէ մարդու օրգանիզմ չի թարմացվում, նոր իրավիճակներ չեն ստեղծվում, մնում և լճանում է։ Թարմացում չի նշանակում, որ պետք է հատես և գցես մի կողմ։ Մեր կուսակցությունն առաջատար քաղաքական ուժ է, և հնարավորություն կա, որ այդ փոփոխվող մարդիկ իրենց աշխատանքը գործունեության այլ ոլորտում իրականացնեն։

–Ձեզանից յուրաքանչյուրը գիտե՝ ո՞վ է մնալու ցուցակում, ո՞վ՝ լքելու խորհրդարանը։

–Նման քննարկում չի եղել։ Այս պահին որևէ ցուցակ կամ խոսակցություն չկա, թե ով է մնալու օրենսդիր մարմնում։ Մենք քաղաքական ուժ ենք, և երբ որ գործադիր մամինը կորոշի, կներկայացնի քաղաքական խորհրդին, և երկրի նախագահն էլ, ով նաև ՀՀԿ–ի նախագահն է, իր որոշումը կկայացնի, դրանից հետո ցուցակը մամուլին հայտնի կռադնա։

–ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն ասել էր, որ օրենսդիր աշխատանքով չզբաղվող պատգամավորների ճնշող մեծամասնությունը հաջորդ խորհրդարանում չի լինելու, քանի որ ՀՀԿ–ին մումիաներ պետք չեն: Կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը։ ՀՀԿ–ում ովքե՞ր են մումիաներ։

–Ես դա չեմ կարող ասել։ Ես ընդամենը ՀՀԿ խորհրդի նիստից կարող եմ վերարտարդել նախագահի խոսքը։ Նա անձամբ հայտարարեց, որ որևէ ցուցակ՝ գաղտնի և այլն, չի քննարկվում, և նման բան չկա։ Իսկ ցուցակների շուրջ ստեղծված այդ աժիոտաժը մամուլի և որոշ ուժերի ձեռքի գործն է։

–Իսկ Դուք ձեզ մումիա համարո՞ւմ եք։

Ես մումիա լինելու համար առջևում դեռ մի 40 տարի ունեմ։ Եվ հետո, իմ գործունեության, իմ կատարած աշխատանքների ակտիվության գնահատականը տալիս է նախ իմ բնակավայրի ժողովուրդը, երկրորդը՝ հասարակությունը, երրորդը դուք՝ լրագրողներդ։ Այդ հարցն ավելի լավ է տաք նրան, ով նման տեսակետ է հայտնել։

–Ռազմիկ Զոհրաբյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, այլապես իրեն էլ կհարցնեինք։

–Ասեմ, որ որոշակի փոփոխություններ կլինեն, և դա բնական է։ Եթե մենք ուսումնասիրենք բոլոր գումարումների խորհրդարանները, կփաստենք՝ 20–30 տոկոսով ԱԺ–ն մշտապես փոփոխվել է։

–Իսկ մումիա լինելը տարիքի՞ն է վերաբերում։ Արդյոք խոսքը օրնեսդիր դաշտում անգործության մասի՞ն չէ։

–Բնական է, որ եթե 75–80 տարեկան ես, բնական է, որ դու քո աշխատանքը պետք է ծառայեցնես այլ տեղ, այլ ձևով և այլ միջավայրում։ Եթե, Աստված ոչ անի, մեր երկրում պատերազմական իրավիճակ լինի, 30–60 տարեկան հայ տղամարդն ավելի մարտունակ կլինի, քան ասենք՝ 85, 90, 100 տարեկան վատ տեսնող և վատ լսող մեր հայրենակից պապիկները կամ թեկուզ նաև ծնողները։ Իսկ ակտիվ գործունեությունը ես մինչև 75 տարեկանն եմ ես պատկերացնում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը