ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» ՍՊ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել զուգագուլպաների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․5 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128 մլն դրամ:
Սամվել Ալեքսանյանի՝ զուգագուլպաներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից