Սեպտեմբերի 17-ին`ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արագած լեռան վրա, մոլորվել է 5 հոգանոց արշավախումբը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարակամ ջոկատը:
Պարզվել է, որ մոլորվածները 6 հոգի են:
Ժամը 03.20-ին սահմաններում` որոնողական աշխատանքների արդյունքում, փրկարարները Արագած լեռան վրա (մոտ 3500-3700մ բարձրություն) հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչներ`1946թվականին ծնված Հենրիկ Պավլեյանին, 1994թվականին ծնված Լևոն Նազարյանին, 1994թվականին ծնված Հրաչ Կարապետյանին, 1996թվականին ծնված Աշոտ Սուլթանյանին, 1997թվականին ծնված Ռաֆիկ Ավետիսյանին և 1996թվականին ծնված Վազգեն Գրիգորյանին:
Տուժածները անվնաս իջեցվել են սարից և հանձնվել հարազատներին:
Սեպտեմբերի 18-ին`ժամը 12.46-ին ևս մեկ տեղեկատվություն է ստացվում, որ Լեհաստանի 3 քաղաքացի (1 կին և 2 տղամարդ) բարձրացել են Արագած լեռը և չեն վերադարձել:Փրկարարական ծատայության աշխատակիցները ձեռնամուխ են լինում որոնողական աշխատանքներին,սակայն շուտով պարզվում է, որ որոնվող քաղաքացիները կապի են դուրս եկել. նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, և նրանք մոտենում են արշավախմբի մյուս անդամներին:
Մոլորվել են Արագած բարձրանալիս