Տնտեսական

19.09.2011 12:04


Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է նոր խորհուրդ

Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է նոր խորհուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին:

Խորհուրդն ստեղծվել է գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով:

Նախագահի հրամանագրով հաստատվել է նաև խորհրդի կազմը, որի նախագահն է ՀՀ վարչապետը, և նախատեսված բարեփոխումների գործընթացում ընդգրկվող ոլորտների ցանկը:

ՀՀ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հաստատել բարեփոխումների խորհրդի կանոնադրությունը, մինչև 2012 թվականի հունվարի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգը:

Առաջարկվել է Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին՝ համագործակցել բարեփոխումների խորհրդի և նրա գործունեությունն ապահովող պետական կազմակերպության հետ` Նախագահի վերոնշյալ հրամանագրով նախատեսված գործընթացի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը